Արցախում մեկնարկել են Covid-19–ի դեմ պատվաստումները. ո՞վ է առաջինը պատվաստվել

Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար կիրառվում են «Սպուտնիկ-V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik.Արցախում ևս մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ապրիլի 19-ին առաջին պատվաստվողը եղել է արցախցի ակադեմիկոս, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը:

Պատվաստումներն իրականցվում են ռուսական «Սպուտնիկ-V» և բրիտանական «AstraZeneca» պատվաստանյութերով:

Արցախի առողջապահության նախարարությունը թիրախային խմբերին, մասնավորապես` բուժաշխատողներին, 65 և ավելի բարձր տարիքի անձանց, խրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի խնդրում է դիմել ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ։

ՀՀ–ն պատրաստ է հարթակ տրամադրել ամսական 100 հազար դեղաչափ «Սպուտնիկ V» արտադրելու համար

Հիշեցնենք` Հայաստանում «Սպուտնիկ V»-ով պատվաստումը մեկնարկել է ապրիլի 19-ից։