Արցախի փրկարարները ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց