186 համայնք կմիավորվի 11-ի մեջ, Երևանում էլ քաղաքապետ կընտրեն. «Ժողովուրդ»

Միավորվող համայնքների գերակշռող մասի ՏԻՄ-երի լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Իշխանությունները նպատակ ունեն այս տարի՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, համայնքների միավորման ծրագրեր իրականացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, գրում է «Ժողովուրդը»։

«Եկել եմ իմ աչքերով տեսնելու»․ ՀՀ նախագահը հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ

«Միավորման ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 11 համայնք: Ընդ որում, այդ համայնքների գերակշռող մասի ՏԻՄ-երի լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և հենց դա է պատճառը, որ իշխանությունները որոշել են նոր օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ»,–գրված է թերթում։

«Իմ քայլը» խմբակցության «հայտնի իրավաբան» Վահագն Հովակիմյանը, որը ավարտել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետը, հանդես է եկել ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով։ Դրանով ցանկանում են ամրագրել, որ այդ համայնքներում կարող են համայնքների խոշորացումից առաջ իրականացվել տեղական հանրաքվեներ: Այդ համայնքներում հանրաքվեի իրազեկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ հունիս ամսվա վերջին։

Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա

Նշվում է, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ներկայումս սահմանված ժամկետները խնդիրներ կառաջացնեն «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը 2021-ի աշնանը ԱԺ կողմից ընդունելու և ՏԻՄ-եր ձևավորելու տեսանկյունից: Ստացվում է՝ արտահերթ ընտրություններից հետո իշխանությունները նպատակ ունեն նաև համայնքների խոշորացում, ապա և ՏԻՄ ընտրություններ իրականացնել և նոր նախագծեր են ներկայացնում այդ մասով: Մայրաքաղաք Երևանում կլինեն քաղաքապետի ընտրություններ։