Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով 3 մեքենա բախվել էին իրար։ 9 մարդ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ողբերգական ավտովթարը  տեղի էր ունեցել երեկ՝ ապրիլի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում։ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը, իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsibishi Pajero մակնիշի ավտոմեքենային և Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային:  

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հասցեներում

Վթարի հետևանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Ղազանչյանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն` վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը` վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Հ. Գաբրիելյանը, նրա ուղևորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն:  

Ժամը 22:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Ա. Ղազանչյանը մահացել է: