Ստեփանակերտում առաջիկա 2 տարում 1000-ից ավելի նոր բնակարաններ կկառուցվեն․ Արցախի նախագահ

Իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները Շուշի և Հադրութ քաղաքների տեղահանված բնակիչներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջիկա 2 տարիներին ավելի քան 1000 նոր բնակարաններ են շահագործման հանձնվելու։ Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է մայրաքաղաքի շինհրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին։

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահը մասնակցել է Թումանյան փողոցում նոր՝ 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին։ Առաջիկա 2 տարիների ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել ոչ միայն այս շենքը, այլև Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրը, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքը, Վարդան Մամիկոնյան փողոցում 171 բնակարան ունեցող բազմահարկը։ Նույն ժամկետում նախատեսվում է ավարտել նաև Տիգրան Մեծ փողոցում կառուցվելիք նոր թաղամասում 218 բնակարանների շինարարությունը:

Նախագահ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ։

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շահառուները Շուշի և Հադրութ քաղաքների տեղահանված բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է նախագահը:

Ջրականում ևս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ: Ամիսներ անց շահագործման են հանձնվելու արդեն Առաքելյան փողոցում կառուցվող 29 բնակարանանոց շենքը, Թումանյան փողոցում՝ 108 բնակարանանոց շենքն ու Սպայական թաղամասի հարևանությամբ կառուցվող 153 բնակարան ունեցող նոր թաղամասը: