Ռուս խաղաղապահներն Արցախում պատրաստվում են Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթին

Փորձերին մասնակցում են Հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի, ռուս խաղաղապահ զորախմբի կառավարման խմբի անդամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են հանդիսավոր երթի փորձերը։ Երթը նվիրված է լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվան։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Հանգիստ գյուղատնտեսական աշխատանքներ. Արցախում խաղաղապահները ապահովում են անվտանգությունը

 «Ստեփանակերտի օդանավակայանում մարզումներին մասնակցում են շուրջ 400 ռուս զինծառայողներ։ Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը», - նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, փորձերին մասնակցում են հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անդամները։

Նախատեսվում է, որ Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը՝ 2021 թվականի մայիսի 9- ին, հանդիսավոր երթին կմասնակցեն մինչև 10 զորախումբ, որոնցից յուրաքանչյուրում կլինի 45 զինծառայող:

Կաթողիկոսն ընդունել է Արցախի նախագահին. քննարկել են արցախահայության խնդիրները