Միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 հոգու ձերբակալել են, մեկը վնասվածք է ստացել

Միջադեպից հետո ձերբակալվել են տեղի բնակիչները, որոնք դեպքի վայր են գնացել սահմանախախտների հետ հանդիպելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի սահմանը հատելու փորձ անելու պահին Իրանի երկու քաղաքացու են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը:

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում։

Երեկ երեկոյան սահմանապահ զորքերի «Հորադիզ» ջոկատի կարգախումբը նկատել է, որ անհայտ անձինք փորձում են հատել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը:

«Սահմանապահ ուղեկալը ոտքի է հանվել «զենք» հրահանգով, ծառայողական տարածքը փակվել է, ԻԻՀ սահմանապահները տեղեկացվել են դեպքի մասին։ Դրանից հետո ադրբեջանցի սահմանապահները նախազգուշական կրակ են բացել օդից, սակայն սահմանախախտները չեն ենթարկվել ու ձերբակալվել են», - նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են` 1991 թվականին ծնված Ֆեյզի Յասեր Նարիմանը և 1993 թվականին ծնված Հուսեյնպուր Սեկքադ Հասանը։ Առաջինը ձերբակալության ընթացքում թեթև վնասվածք է ստացել։ Նրան օգնություն է ցուցաբերվել։

Արտակ Դավթյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկել են 2 երկրների համագործակցության հարցեր

Իրավախախտների մոտ թմրանյութի հաբեր են հայտնաբերվել ու առգրավվել։ Միջադեպից հետո ձերբակալվել են տեղի բնակիչները, որոնք դեպքի վայր են գնացել սահմանախախտների հետ հանդիպելու նպատակով։

Հայաստանն Իրանում նոր պաշտոնյա կունենա