Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա

Պատերազմական գործողությունների բացակայությունը, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրենի դիտարկմամբ, դեռ չի նշանակում խաղաղություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Մենք խաղաղության մեջ չենք։ Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն Բորիս Ավագյանը` մեկնաբանելով Արցախի տարածքում ադրբեջանական կողմից իրականացվող ագրեսիաների դեպքերը։

ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

«Մենք ունենք թշնամի, որը 25 տարի պատրաստվել է, որ մեզ հետ պատերազմի։ Մեր հասարակության մի հատվածի մեջ եղել է իդեա, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք, մեր հարցը լուծված է։ Բայց մենք խաղաղության մեջ չենք, այսօր էլ մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև, որի հետ գնում են բանակցություններ»,– ասաց Ավագյանը։

Նրա խոսքով, պատերազմական գործողությունների բացակայությունը դեռ չի նշանակում խաղաղություն։ Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ չի ստորագրվել։