Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել

Նախապես հայտարարվել էր, որ 5 ըմբշամարտիկ կմեկնի Լեհաստան, որտեղ անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ազատոճային ըմբիշ, 92կգ քաշային Մարզպետ Գալստյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ըստ հաղորդագրության` նա ծնկի վնասվածք է ստացել։

Հայ շախմատիստուհին 2-րդ տեղն է գրավել Բելառուսում անցկացված տղամարդկանց առաջնությունում

Այսպիսով, ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով` Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):

ԵԱ-ն կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:

«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին