ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի առավոտյան նիստում քննարկվել է, որտեղ կային նաև ադրբեջանցիներ։ Այդ խմբում նրանց թիվը մեծ է։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը, որը ևս Ստրասբուրգում է գտնվում:
«Մենք ներկայացրինք ստեղծված իրավիճակը` նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էության, պատանդի կարգավիճակում են գտնվում, և այն խայտառակ իրավիճակը, որ մոտավորապես երկու հարյուր գերի կա, արագ պետք է կարգավորվի։ Այսինքն` խնդիրը, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է այն փաստը, որ դա չի կատարվում, հստակ ներկայացվեց քննարկման ժամանակ։ Ընդամենը նրանց հակափաստարկն այն էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ»,– Facebook—ի իր էջում գրել է նա։
Գերիների հարցով աշխատանքային նոր խումբ են ուզում ձևավորել. «Հրապարակ»
Վաղը երեկոյան, երբ պետք է լիագումար նիստում քննարկվի այս հարցը, ըստ Մելքումյանի, հայկական պատվիրակության համար ակնհայտ է, որ ադրբեջանցիների միակ թեզը լինելու է դա, որ նրանք ընդամենը ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ։
Երևանը չի բացառում, որ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությանը պայման կդնի գերիների հարցը