Ծիծեռնակաբերդ այցելողների համար դիմակ դնելը պարտադիր կլինի

Ծիծեռնակաբերդից դեպի մայրաքաղաքի տարբեր ուղղություններ կգործեն ավտոբուսային 2 երթուղիներ` 1-ինը` դեպի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, 2-րդը` «Բարեկամություն» կայարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ի միջոցառումներին ՀՀ քաղաքացիների մասնակցության սահմանափակումներ` կապված Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ, չեն սահմանվի։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու հետ կապված որևէ սահմանափակում չկա, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ տարի։

Բայց կրկին կուզեմ շեշտել, որ յուրաքանչյուրս մեր հերթին զգոնություն ցւցաբերենք և առավելագույնս փորձենք պահպանել այն կանոնները, որոնք սահմանվել են դեռևս անցած տարի մարտին։ Հնարավորության դեպքում (իհարկե, սա բարդ կլինի) սոցիալական հեռավորությունը պահպանել, դիմակները պատշաճ կրել, ինչը մեծապես կանխարգելու է կորոնավիրուսի տարածումը»,– ասաց Հարությունյանը։

Ասուլիսին մասնակցող ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանն էլ հայտնեց, որ թեև հիվանդացության իրավիճակն այս պահին կայուն է, բայց թվերը շարունակում են բարձր մնալ։

«Ունենում ենք օրական 800-1000 դեպք, ինչը ՀՀ–ի համար լուրջ ցուցանիշ է, և ծանրաբեռնում է առողջապահական համակարգը»,– ասաց նա։

Աբովյանը նաև հայտնեց, որ մահճակալային ֆոնդը բոլոր հիվանդանոցներում սպառված է, բայց ի հաշիվ անընդհատ կատարվող դուսգրումների ու նոր հիվանդների ընդունման, հերթեր չեն կուտակվում։

Ծիծեռնակաբերդի խճուղում կանգնած ավտոմեքենայում 61–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Նշենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից դեպի մայրաքաղաքի տարբեր ուղղություններ կգործեն ավտոբուսային 2 երթուղիներ` 1-ինը` դեպի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, 2-րդը` «Բարեկամություն» կայարան։

Մետրոպոլիտենն այդ օրը կգործի մինչև ապրիլի 25-ի ժամը 01։00–ն։