Առաջին հանդիպումը սկանդալային հարցազրույցից հետո. արքայազն Հարրին շփվել է եղբոր և հոր հետ

Արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին։ Նա հուղարկավորվել է ապրիլի 17-ին Վինձորի դղյակում գտնվող Սուրբ Գեորգիի մատուռում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապր – Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին շփվել է եղբոր՝ Ուիլյամի ու հոր՝  Չարլզի հետ պապի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության արարողությունից հետո: Տեղեկությունը հայտնում է Sun-ը՝ հղում անելուց իր աղբյուրներին։

Արքայազն Հարրին իր ու կնոջ` Մեգան Մարքլի՝ ամերիկյան հեռուստատեսությանը տված սկանդալային հարցազրույցից հետո առաջին անգամ էր հանդիպում հորն ու եղբորը։ Վինձորի դղյակում՝ տեսախցիկներից հեռու կայացած հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։

Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»

 «Դեռ վաղ է հաշտության մասին խոսել, բայց կարելի է հուսալ, որ սա այն առաջին քայլն է, որը կցանկանար տեսնել Ֆիլիպը», - պարբերականին հայտնել է աղբյուրը:

Արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին։ Նա հուղարկավորվել է ապրիլի 17-ին Վինձորի դղյակում գտնվող Սուրբ Գեորգիի մատուռում։ Արքայազն Հարրին հուղարկավորությանը եկել էր առանց կնոջ՝ Մեգան Մարքլի։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Եղիսաբեթ Երկորդի թոռը՝ արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգանը, հայտարարել էին, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակից: Արդյունքում նրանք զրկվել են թագավորական տիտղոսներից և մի շարք հովանավորներից։

Հունական արմատներով ու կոպիտ հումորով Էդինբուրգի դուքսը՝ արքայազն Ֆիլիպը

Թագուհին նրանց մեկ տարի է տվել՝ իրենց ապագայի մասին վերջնական որոշում կայացնելու համար։ Ստացած ազատությունը դքսին և դքսուհուն թույլ է տվել տեղափոխվել Մեգանի հայրենիք` ԱՄՆ, պայմանագրեր կնքել Netflix-ի ու Spotify-ի հետ: Այժմ զույգը սպասում է երկրորդ երեխային։