ԱԺ պատգամավորը Երևանում ինքնասպանության փորձ է կանխել

Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից, սակայն հաջողվել է նրան հետ պահել այդ քայլից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ հաղորդմամբ՝ Ռ․Պ․-ի ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Սերգեյ Բագրատյանին, որը դեպքի վայրում է եղել։