ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության տարիքային շեմը:
Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչև 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկող շեմը 63 տարեկանն է։
Միաժամանակ սահմանվում է նաև զինվորական կոչումների տարիքային սանդղակ։ Այս փոփոխությունը ԼՀԿ–ի նախագծում առաջարկել է կառավարությունը։
Դրանով շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի առավելագույն տարիքային շեմ է սահմանվել 53 տարեկանը, կրտսեր սպայական կազմինը` 55, ավագ սպայական կազմի` մայոր և փոխգնդապետ` 58, իսկ գնդապետի համար 63 տարեկանը:
Ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել արցախյան գյուղի բնակիչներին