«Boeing»-ը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում. օդաչուն կաթված է ստացել

Ինքնաթիռի թռիչքը նախատեսված է երեկոյան, օդանավի անձնակազմը 18-ժամյա հանգստի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Փարիզից Տոկիո չվերթ իրականացնող «Boeing» բեռնատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությանը։

Փարիզում ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ

Նախնական տվյալներով՝ օդանավի հրամանատարն ուղեղի կաթված է ստացել, ինչի պատճառով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել:

«<Global Aviation Consulting> ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Փարիզ-Տոկիո չվերթը, վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի «Տոլմաչևո» օդանավակայանում։ Օդանավի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց»,- հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը. տեսանյութ

Նրա խոսքով՝ օդանավում ուղևորներ չեն եղել։ Ինքնաթիռի անձնակազմը, այդ թվում՝ փոխարինող (ռեզերվային), գտնվում է 18-ժամյա հանգստի մեջ։ Դրանից հետո ինքնաթիռը կմեկնի Տոկիո։

Ինքնաթիռի թռիչքը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 21: 00-ին:

Թուրք նախարարին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մալաթիայում