8 ժամ շարունակ ջուր չի լինի Արմավիրի մարզի որոշ հատվածներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են, թե որն է երկարաժամկետ ջրամատակարարման դադարեցման պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. ապրիլի 20-ին ժամը 12.00-20.00 դադարեցվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը:

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հասցեներում

Հայտնում են, որ ջրմատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Նոր Ակունք» պոմպակայանի պլանային հոսանքազրկմամբ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։