Պատմական այց Վրաստան, «շարունակվող» պատերազմ. անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Sputnik

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունն, անշուշտ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի պաշտոնական այցն էր Վրաստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցան Վրաստանի ղեկավարության հետ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը երկրի ղեկավարին ուղեկցել է ուղևորության ընթացքում, որն արդեն փորձագիտական շրջանակներում անվանում են «բեկումնային` երկկողմ հարաբերությունների համար»:

Ողջույնից մինչև հրաժեշտ․ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ֆոտոհաշվետվությունը

Մինչ ՀՀ նախագահը գտնվում էր Վրաստանում, Երևանում վիճակն անհանգիստ էր։ Պատերազմի հետևանքները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման։

Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկում արցախյան վերջին պատերազմի մասնակից, հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանի հիշատակին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։

Տեղի ունեցավ նաև արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ՀՅԴ կամավորների հիշատակին նվիրված երեկո:

Ինչպես դիմավորեցին հայ ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում. լուսանկարներ

Դրան զուգահեռ Երևանում անցկացվեց արդեն սովորական դարձած բողոքի ակցիաներից մեկը։

Անցնող շաբաթվա մյուս իրադարձություններն ու հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։

1 / 19
Պատվո պահակախումբը Հայաստանի և Վրաստանի ազգային դրոշների ֆոնին, նախագահ Արմեն Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ. ապրիլի 15, 2021թ., Թբիլիսի
2 / 19
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան. ապրիլի 15, 2021թ., Թբիլիսի
3 / 19
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեի հետ. ապրիլի 16, Թբիլիսի
4 / 19
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման արարողությունը Օրբելիանի պալատում (ապրիլի 15, 2021). Թբիլիսի
5 / 19
Сотрудник музея искусств "Art Palace" показывает экспонаты супруге президента Армении Нунэ Саркисян (16 апреля 2021). Тбилиси
6 / 19
Պատվո պահակախմբի նվագախմբի երաժիշտները Վրաստանում ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո լքում են Օրբելիանի պալատի տարածքը (ապրիլի 15, 2021). Թբիլիսի
7 / 19
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդի հանդիպումը (ապրիլի 16, 2021 թ.), Թբիլիսի
8 / 19
Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ղարաբաղյան պատերազմում զոհված ՀՅԴ կամավորների հիշատակի երեկոյին (2021թ.ապրիլի 14). Երևան
9 / 19
Ոստիկանությունը բերման է ենթարկում Բաղրամյան պողոտայում (ապրիլի 14, 2021) բողոքի ակցիայի մասնակիցներին. Երևան
10 / 19
Դեմիրճյան փողոցում իրավապահ մարմինների աշխատակիցները` ընդդիմության հանրահավաքի մասին տեղեկությունից հետո (2021թ.ապրիլի 14). Երևան
11 / 19
Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հյուրընկալվել է Sputnik Արմենիա գործակալությանը
12 / 19
Հանրապետության հրապարակի շատրվանների ցանկապատը (10 ապրիլի, 2021). Երևան
13 / 19
Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայող Գագիկ Պողոսյանի (2021թ. ապրիլի 16) պատվին հուշարձան-շատրվանի բացման արարողությունը. Երևան
14 / 19
Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայող Գագիկ Պողոսյանի մայրը՝ Լիլիթ Պողոսյանը, հուշարձանի բացման արարողությունից առաջ (ապրիլի 16, 2021). Երևան
15 / 19
Արցախյան պատերազմում զոհված Գագիկ Պողոսյանի հայրը՝ Դանիելը, հուշարձանի բացման արարողության ժամանակ (2021թ. ապրիլի 16). Երևան
16 / 19
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Ներսես Ներսիսյանի մայրը՝ Գայանեն, որդու մարզական ձեռքբերումներին նվիրված բանաստեղծություն է կարդում
17 / 19
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Ներսես Ներսիսյանի մարզական մեդալները
18 / 19
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի (2021թ.ապրիլի 16). Թբիլիսի
19 / 19
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրուցում է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու (2021թ. ապրիլի 16) մոտ. Թբիլիսի