ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 2 մարդու մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է Արարատ–73 լեգենդար ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին:
Վթար Հրազդանում. տրակտորին բախված մարդատարի վարորդն ու 11–ամյա ուղևորը հիվանդանոցում են