ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի

Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցություն է հայտնում Վրբետիցե գյուղում սպառազինությունների պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և նշում, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային, որը մեղադրում է Ռուսաստանին 2014 թվականին չեխական Վրբետիցե գյուղում սպառազինությունների պահեստի պայթյունի հնարավոր մասնակցության համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիային ռուս դիվանագետների արտաքսման համար

«Մենք սատարում ենք մեր դաշնակցին՝ Չեխիայի Հանրապետությունը, իր տարածքում Ռուսաստանի չարամիտ գործողությունների դեմ պայքարի և հետաքննության հարցում: Այդ գործողությունները համապատասխանում են Ռուսաստանի վտանգավոր վարքագծի մոդելին»,- գործակալությանն ասել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «աջակցություն է հայտնում Վրբետիցեում պայթյունի ժամանակ զոհվածների մտերիմներին: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ

Այսօր`ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար:

Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:

ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ