Լարսը բաց է, բայց ռուսական կողմում մոտ 400 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված

ԱԻՆ–ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի