ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իտալիայի ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը, որտեղ ներկայացված են հայ զինվորները՝ նվաստացուցիչ կերպարներով: Facebook-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։
Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը «120 grammi» ճարտարապետական ընկերության
ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության կողմից: Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում «120 grammi» ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել էր, որ իտալական ընկերություններին արդեն հրավիրվել են մասնակցելու թանգարանների և ռազմական հուշահամալիրների կառուցման նախագծին:
Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը