Աղդամում ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Պայթյունի հետևանքով հովիվը տեղափոխվել հիվանդանոց, նրա ձախ ոտնաթաթը անդամահատել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի բնակիչ Արիֆ Գուլիևը պայթել է ականի վրա Արցախի Աղդամի շրջանում, որն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Տեղեկությունը հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն։

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ–ն՝ ադրբեջանցի 1 խոսնակի

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը ժամը 20:00-ի հատվածում։ Նշվում է, որ Գուլիևը ոչխարներին է արածացնելիս եղել։ Նա տեղափոխվել է Աղջաբեդինի շրջանային հիվանդանոց։ Տուժածի ձախ ոտնաթաթն անդամահատել են։ Ներկա պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար, ոստիկանության գնդապետ Էխսան Զախիդովը, մեկնաբանելով պատահարը, ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին չայցելել տարածքներ, որոնք մաքրված չեն ականներից։ Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հաղորդել է, որ պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի զավթած տարածքներում ականների պայթյունների հետևանքով մահացել է 20 մարդ, ևս 85-ը վիրավորվել են։

Եթե Ադրբեջանը տեսներ, որ Հայաստանի անկումը շարունակվում է, պատերազմ չէր անի․ Փաշինյան