ԱԱԾ–ն հերքում է. «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին բերման չեն ենթարկել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են այն տեղեկությունը, թե երեկ երեկոյան «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին ԱԱԾ բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։

«Տարածված այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»,–ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից և հորդորել զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։

Ավելի վաղ նման տեղեկություն էր տարածել «Mediaport» Telegram ալիքը:

Telegram ալիքի հրապարակման համաձայն՝ «Ամերիաբանկի» նախագահին ԱԱԾ բերման են ենթարկել ու փորձել են ճնշումների միջոցով ցուցմունքներ կորզել բանկի սեփականատերերի և բանկի միջոցով գործարքներ կատարած ընդդիմադիր գործիչների դեմ:

Նշվում է, որ հարցաքննության վերջում Անդրեյ Մկրտչյանին բերման ենթարկելու արձանագրությունը պատռել են, նրան ճանապարհել տուն:

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը