ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիային ռուս դիվանագետների արտաքսման համար

ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ այդ քայլը «վերջին տարիներին Չեխիայի նախաձեռնած հակառուսական ակցիաների» շարունակությունն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիայի իշխանություններին ռուս դիվանագետների արտաքսման համար: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանում օրինապաշտ միգրանտներին կփրկեն արտաքսումից

«Պատասխան միջոցներ կընդունենք, որոնք կստիպեն այդ սադրանքի հեղինակներին գիտակցել մեր երկրների միջև հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը խախտելու պատասխանատվության իրական ծավալը։ Չի կարելի չնկատել նաև ամերիկյան հետքը: Փորձելով հաճոյանալ ԱՄՆ-ին՝ վերջերս Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Չեխիայի իշխանությունները գերազանցել են անգամ օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց տերերին»,– նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից նշել են, որ դիվանագետներին արտաքսելու մասին որոշումն ընդունվել է «մերկապարանոց և մտացածին պատրվակներով»:

Հարկադրված միջոց է. Զախարովան մեկնաբանել է դիվանագետների արտաքսումը

Հիշեցնենք, որ Չեխիայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Գամաչեկը նախօրեին հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին:

Դիվանագետներին արտաքսելու պատճառով ՌԴ դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ