Վարանդայում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն

Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով աճյունը կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն

«Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո։ Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով աճյունը կտեղափոխվի ՀՀ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։