Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա

Աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում սահմանամերձ համայնք գործուղվող ուսուցիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Այս պահին սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա։ Տեղեկությունը հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի

«Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»,–ֆեյսբուքյան իր էջում գրում է Անդրեասյանը։

Փոխնախարարը հիշեցնում է, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը։ Աշխատավարձի դեպքում էլ 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում սահմանամերձ համայնք գործուղվող ուսուցիչներին։

Թափուր աշխատատեղերի համար կարելի է դիմել հետևյալ հղումով։