ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Տեղեկությունը հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը Facebook-ի իր էջում։
Նա տեղեկացնում է, որ նախարարը «Սևան» ազգային պարկի տարածքում մասնակցում է ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներին:
«Ավելի հոգատար վերաբերվենք բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտենք այն և համատեղ ջանքով պահպանենք ու պաշտպանենք Հայաստանի անզուգական գոհարը` Սևանա լիճը»,–ասել է Պետրոսյանը` ընդգծելով, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է:
Նախարարի խոսքով` յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում:
Նշենք, որ մարտի 18–ի կառավարության նիստի ժամանակ Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով։
Նա նշել էր, որ այս տարվա կանխատեսումով` վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ ենք ունենալու` Սևանի մակարդակը կհասնի 1901 մետրի