Նիկոլ Փաշինյանի` վայոցձորյան այցն ավարտվեց. ի՞նչ հասցրեց անել վարչապետը

Վայոց Ձորի համայնքներում վարչապետը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձոր այսօր կատարած այցի ժամանակ ծանոթացել է մարզի Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Նիկոլ Փաշինյանի` վայոցձորյան այցն ավարտվեց. ի՞նչ հասցրեց անել վարչապետը

Հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ, եղել Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում։

«Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ավտոճանապարհի վերակառուցման ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 180 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

Բացի այդ, Ռինդ համայնքում վարչապետը ներկա է գտնվել կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 127 մլն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, սակայն ներկայումս այստեղ հաճախում են Արենի խոշորացված համայնքի 4 ՝ Ելփին, Չիվա, Արենի և Ռինդ բնակավայրերի 80 երեխաներ:

Նիկոլ Փաշինյանի` վայոցձորյան այցն ավարտվեց. ի՞նչ հասցրեց անել վարչապետը

Բոլոր չորս համայնքներում վարչապետը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին: