Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է. ի՞նչ ծրագիր ունի

Մանե Գևորգյանը հայտնել է` վարչապետն այսօր Վայոց Ձորի մարզում մի շարք հանդիպումներ և այցեր է նախատեսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Փաշինյանը ծրագրավորված քանդեց այն ամենը, ինչի վրա խարսխված էր ազգային պետությունը. Աշոտյան

«Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին»,–ֆեյսբուքյան իր էջում գրում է Գևորգյանը։

Նա հայտնում է նաև, որ Փաշինյանը կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Հիշեցնենք, որ մինչ այս Փաշինյանն այցելել էր նաև Արագածոտնի և Արմավիրի մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ։