Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը հուշագիր են ստորագրել

Հուշագրով սահմանվում են երկու հանրապետությունների գերատեսչությունների համատեղ գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։  

Հուշագիրը ստորագրել են նախարարներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը։

Արցախում առաջիկայում նոր հենակետեր կբացվեն միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհներին

«Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը։ Հուշագրով սահմանվում են նաև երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Արցախի աջակցության 3 մեծ ծրագիր կա՝ սոցիալական աջակցության, բնակարանի ապահովման և վնասների հատուցման։

Նրա խոսքով` Արցախի աջակցության շուրջ 20 ծրագրերից մի մասը դեռ շարունակվում է։ Ընդհանուր առմամբ, Արցախին տրամադրվող աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 100 000-ը։ Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով։

Կաթողիկոսն ընդունել է Արցախի նախագահին. քննարկել են արցախահայության խնդիրները