Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտ կհաղթահարի ճգնաժամի հետևանքները. Փաշինյանի ուղերձը

Այսօր Սիրիայի Ազգային տոնն է, ինչի կապակցությամբ էլ ՀՀ վարչապետը շնորհավորել է ինչպես Սիրիայի նախագահին, այնպես էլ սիրիացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար։ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Ազգային տոնի առթիվ հղած ուղերձն այսպես է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես

«Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքներն ու կընթանա խաղաղության և կայունության ուղիով։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը` շարունակելու մեր նպաստը բերել առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու մեր երկրների միջև ավանդական երկխոսության առավել խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,–նշված է վարչապետի ուղերձում։

Նա Սիրիայի նախագահին քաջառողջություն և հաջողություններ է մաղթել, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։