Երկու նոր չվերթի մեկնարկ տրվեց. ո՞ր ուղղություններով կլինեն դրանք

Մինչև մայիսի 5-ը մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու թռիչներ կիրականացվեն երկու տարբեր ուղղություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Թռիչքները կլինեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի ուղղություններով»,–գրում է նա։

Հունաստանը ևս 15 օրով երկարաձգում է միջազգային չվերթերի սահմանափակումները

Ի դեպ, մինչև մայիսի 5-ը մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու թռիչներ կիրականացվեն վերոհիշյալ ուղղություններով։

Հիշեցնենք, որ գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ  Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Ապրիլի 1-ից կավելանա Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթերի թիվը

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։