ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Pfizer և Moderna պատվաստանյութերից երկակի թրոմբոզի վտանգը 30 անգամ ավելի մեծ է, քան AstraZeneca դեղամիջոցից: Նման եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի մասնագետները, որոնք համապատասխան հետազոտություն են հրապարակել։ Տեղեկությունը հրապարակված է «Սպուտնիկ V»-ի Twitter-ի էջում:
«Օքսֆորդի համալսարանը հրապարակել է կարևոր հետազոտություն, որին մասնակցել է ավելի քան 489 հազար մարդ, նրանք պատվաստել են մՌՆԹ-պատվաստանյութով։ Այն ցույց է տվել, որ այդպիսի պատվաստանյութերից (Pfizer ու Moderna) երակների թրոմբոզի առաջացման վտանգը 30 անգամ ավելի բարձր է, քան AstraZeneca դեղամիջոցից», — նշված է հաղորդագրության մեջ:
«Սպուտնիկ V»-ով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից
Ավելի վաղ EMA-ի դեղերի անվտանգության կոմիտեն AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների ուսումնասիրությունից հետո հայտնել էր, որ դրա օգտակարությունը գերազանցում է ռիսկերին, սակայն խոստովանել նաև, որ պատվաստումների ու հիվանդների մոտ շատ հազվադեպ թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման միջև կապի հավանականություն կա: