Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Հայաստան. Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ափսոսանք է հայտնել, որ չի կարող Թբիլիսիում հանդիպել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան: Տեղեկությունը Թբիլիսի կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինարարության մեկնարկը տրվել է

«Ցավոք, մենք չկարողացանք հանդիպել վարչապետի հետ, քանի որ նա վարակվել է կորոնավիրուսով: Բայց ուրախ եմ տեղեկացնել, որ հեռավար տեղեկատվության փոխանակման արդյունքում իմացա, որ նախատեսվում է նրա այցը Հայաստան», - ասաց Սարգսյանը:

Այցի հնարավոր ժամկետներն ու պայմանավորվածության այլ մանրամասները նախագահը չի հայտնել:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը 89 կողմ, 2 դեմ ձայներով վստահություն էր հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը։

Արմեն Սարգսյանն այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին

Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: