Ողջույնից մինչև հրաժեշտ․ Արմեն Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ֆոտոհաշվետվությունը

Sputnik

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 24-ժամյա աշխատանքային այցով Վրաստանում էր: Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը լուսանկարել է այցի ամենահետաքրքիր պահերը։

Նրան հանդիսավոր դիմավորեցին և ճանապարհեցին։ Նախագահը հասցրել է շփվել իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ: Հանդիպումներ է ունեցել Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բոլոր հանդիպումներն ու արարողությունները տեղի են ունեցել խիստ կարանտինի պայմաններում և հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

1 / 21
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանում է Վրաստան. 15 ապրիլի, 2021
2 / 21
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանում է Վրաստան. 15 ապրիլի, 2021
3 / 21
Պատվո պահակախումբը Օրբելիանի պալատի մոտ
4 / 21
Հայաստանի ու Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատի դիմաց. 15 ապրիլի, 2021
5 / 21
Հայաստանի ու Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում. 15 ապրիլի, 2021
6 / 21
Պատվո պահակախմբի երաժիշտները նախագահի ընդունելության հանդիսավոր արարողությունից հետո
7 / 21
Թբիլիսիի կենտրոնական փողոցներն այցի պատվին զարդարվել են հայկական եռագույնով
8 / 21
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դնում Հերոսների հուշարձանի մոտ. 15 ապրիլի, 2021
9 / 21
Հայաստանի նախագահը հանդիպում է համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ։
10 / 21
Հայաստանի նախագահը հանդիպում է համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ։
11 / 21
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն
12 / 21
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն
13 / 21
Սուրբ Գևորգ եկեղեցու աշխատակից Նինան
14 / 21
Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը Սուրբ Գևորգ եկեղեցու մուտքի մոտ
15 / 21
Սուրբ Գևորգ եկեղեցու մուտքի մոտ
16 / 21
Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը Սուրբ Գևորգ եկեղեցում
17 / 21
Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը Սուրբ Գևորգ եկեղեցում
18 / 21
Արմեն Սարգսյանը զրուցում է լրագրողների հետ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ
19 / 21
Համար մեկ ինքնաթիռի պոչի անդրադարձը Թբիլիսիի օդանավակայանում
20 / 21
Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը
21 / 21
Հայկական լեռնաշխարհը համար մեկ ինքնաթիռի լուսամուտից