Թուրք նախարարին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մալաթիայում

Նախարարն Անկարայից ուղևորվել է Շիրնակ։ Թռիչքի ժամանակ օդաչուներն անսարքություն են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ինքնաթիռը, որում եղել է Թուրքիայի անտառային և գյուղատնտեսության նախարար Բեքիր Փակդեմիրլին, Մալաթիայում արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի անսարքության պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV հեռուստաընկերությանը։

Ըստ հաղորդագրության` նախարարն Անկարայից ուղևորվել է Շիրնակ, որը գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելքում։ Թռիչքի ժամանակ օդաչուները անսարքություն են հայտնաբերել։ Հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես է օդաչուն նախարարին հայտնում, որ խնդիրն ամենայն հավանականությամբ առաջացել է ձախ շարժիչում է: Սրահում խուճապ չի առաջացել։

Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ

Ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել Մալաթիայի օդանավակայանում։ Տուժածներ չկան:

Դեմ ենք 3-րդ երկրի միջամտությանը. Թուրքիայի արտգործնախարարը «նախատել» է հույն գործընկերոջը