«Սպուտնիկ V»-ով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից

Պատվաստանյութը նախատեսված է բուժաշխատողների, խրոնիկ հիվանդություններ ունեցողների, սոցիալական հաստատությունների աշխատողների, 18-ից մինչև 55 տարեկան քաղաքացիների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik․ COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական դեղամիջոցով պատվաստումը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 19-ից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«Պատվաստանյութն արդեն բաշխված է առաջնային օղակի բժշկական հաստատությունների միջև», - ասաց Խաչատրյանը:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 15 հազար չափաբաժինը կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները, 18-ից մինչր 55 տարեկան քաղաքացիները, 55 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվելու են ռուսական դեղամիջոցով, երբ Ռուսաստանից նոր չափաքանակներ մատակարարվեն։

Ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 207 103–ի, բուժում է ստանում 16 099 մարդ, կատարվել է 926 293 թեստավորում, առողջացել է 186 200 վարակակիր, մահացել է 3835 մարդ:

Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ