ՌԱԴԻՈ

Շատ վտանգավոր երևույթ է. փաստաբանը` Հայաստանում խուզարկուների ինստիտուտ ստեղծելու մասին

Փաստաբան Արմինե Ֆանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում խուզարկուների ինստիտուտ ստեղծելու` պատգամավոր Արթուր Դավթյանի առաջարկին։
Sputnik
Շատ վտանգավոր երևույթ է. փաստաբանը` Հայաստանում խուզարկուների ինստիտուտ ստեղծելու մասին

Դժվար է ասել, թե որքանով է նպատակահարմար Հայաստանում մասնավոր խուզարկուի ինստիտուտի ներդնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը` մեկնաբանելով «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանի`«Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Դատական օրենսգիրքն առերևույթ խնդրահարույց է

Մասնավոր խուզարկուներն այն անձինք են, որոնք համապատասխան թույլտվությամբ մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություն են հավաքագրում, որը հետագայում կարող է օգտագործվել այն անձի կողմից, որը պատվիրել է նշված տեղեկությունների հավաքագրումը։

Ֆանյանի խոսքով` սա շատ վտանգավոր երևույթ է, թեպետ դեռևս հայտնի չէ, թե պետությունը հավաքագրված տեղեկության վերահսկման ինչ մեխանիզմներ է կիրառելու, չէ՞ որ խոսքը ֆիզիկական անձի մասին է, որն անմիջականորեն միջամտում է անձի` Սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքներին, որը շատ դեպքերում թույլատրվում է դատական վերահսկողության շեմը հաղթահարելու արդյունքում միայն։

«Մի կողմից` օրենքը շատ բարձր շեմ է նախատեսել անձնական կյանքին միջամտելու տեսանկյունից, և պետությանն ասում է` դու կարող ես միջամտել այդ պայմաններին միայն հատուկ պայմաններում և միայն դատարանի որոշմամբ, և մյուս կողմից` ինչ-որ անհամարժեք քայլ է ձեռնարկվում` ինչ-որ ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռելով միջամտել նույնքան կարևոր իրավունքներին, որոնք պաշտպանված են սահմանադրական երաշխիքներով»,- նշեց փաստաբանը։

Համարը փակելն այլևս չի օգնի. վարորդների բողոքները դատարանները կքննեն գրավոր ընթացակարգով

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնավորման մեջ նշվում է, որ չկան մասնավոր խուզարկուական գործունեության հետ կապված իրավական կարգավորումներ, և դատախազությունը որոշել է օրենքով Հայաստանում թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնել՝ միևնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսևորումները:

Խուզարկուների միության նախագահն ընտրվելու է 4 տարի ժամկետով:

Վարչական դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի ու նախագահի