Սարգսյանի հյուրանոցային ծախսերը հոգում է հրավիրող կողմը. նախագահականը հերքում է լուրը

Լուր է տարածվել, թե Թբիլիսիում գտնվող Արմեն Սարգսյանը հյուրանոցում մեկ օր մնալու համար 2000 դոլար պետք է վճարի։ Նախագահի աշխատակազմը հորդորում է ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով կեղծ տեղեկություններ տարածելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է նախագահ Արմեն Սարգսյանի` թբիլիսյան ամենաթանկարժեք հյուրանոցում պետական միջոցների հաշվին հանգրվանելու լուրերը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պաշտոնական այցով Թբիլիսում գտնվող նախագահը բնակվում է «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է։ Նշվում էր, որ դա պետական միջոցների հաշվին է արվել։

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ և կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահի աշխատակազմը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց:

Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 15-ին պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:

ՀՀ նախագահի պատվին պաշտոնական ընթրիք է տրվել