Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. էկոնոմիկայի նախարարը նոր տեղակալ կունենա

Կառավարության կազմում փոփոխությունները շարունակվում են։ ՀՀ վարչապետը նոր նշանակում է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել Նարեկ Տերյանը։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Տերյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` ապրիլի 16-ին։

Ոստիկանությունն աշխատում է գերծանրաբեռնված. Փաշինյանը շնորհավորել է ոստիկաններին