Կառավարության հաշետվությունը պետք է լիներ 1 տող` կներեք, տապալեցինք 2020թ–ը. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ ամբիոնից քննադատեց ՀՀ կառավարության ներկայացրած` 2020թ–ի հաշվետվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Կառավարության 2020թ–ի ծրագրի հաշետվությունը պետք է լիներ մեկ տող` «Կներեք, մենք տապալեցինք 2020թ–ը»։ Այսօր Աժ ամբիոնից նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը` խոսելով արդեն 3-րդ օրը խորհրդարանում քննարկվող կառավարության գործունեության ծրագրի մասին։

«Բայց` չէ։ Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն` ներկայացնելու մի ծավալուն զեկույց, զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ։ Բայց այդ պայքարում, իհարկե, պարտվեց ՀՀ–ն»,– ասաց Գորգիսյանը։

Կառավարության պարտության հիմնական պատճառը Գորգիսյանը համարում է PR-ը, որը, նրա համոզմամբ, կառավարության համար առաջին դիրքում է եղել` երկրորդ պլանում թողնելով բովանդակությունը։

«Կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի». Գևորգ Գորգիսյան

«Նրանք գերադասեցին 50 եվրոյով Եվրոպա թռնելու PR-ը Covid-ի դեմ պայքարից, նրանք գերադասեցին ռազմական գնումներ կատարել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու «սելֆիներ» անել»,– ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ` այս ամենի արդյունքում խաթարվեց առաջին հերթին հավատը, որ հայաստանցիներին տվել էր 2018թ–ի հեղափոխությունը։ Մինչդեռ կառավարությունը, նրա խոսքով, շարունակում է պայքարել հողմաղացների դեմ ու իր ամենօրյա գործողությամբ սպանել հույսը, որ այդ հավատը երբևէ կվերականգնվի։

Գորգիսյանը չհերքեց` 2020–ը ճգնաժամ էր, բայց և փորձություն, որ բացահայտեց մեր թերությունները, թուլությունները, մեղքերը։

Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

«Ճգնաժամերից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պետք է ընդունենք այն թերությունները, որ կան, պետք է կարողանանք ապաքինվել, իսկ դրա ահամար պետք է ընդունենք, որ կա հիվանդություն ու պետք է պատրաստ լինենք խորապես ծանոթանալու այդ հիվանդությանը»,– ասաց Գորգիսյանը` հավելելով, որ դրա փոխարեն ՀՀ կառավարությունը շարունակում է ստել ու հավատալով իր ստերին, փորձում դրանցում հավատացնել նաև հանրությանը։

Արդյունքում ստեղծվում են նոր խնդիրներ, խորանում արդեն գոյություն ունեցողները։

Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան