ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Պոռնոֆիլմերի նախկին դերասանուհի Մերի Քերին իր թեկնածությունը կառաջադրի Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար, հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։ 40-ամյա դերասանուհին պաշտոնի համար կպայքարի 71-ամյա տրանսգենդեր կնոջ՝ Քեյթլին Ջենների դեմ (նախկինում՝ թեթև աթլետիկայի մարզիկ Ուլիյամ Բրյուս, Քրիս Ջենների՝Քիմ Քարդաշյանի մոր երկրորդ ամուսինը՝ խմբ․)։
Ինչ վերաբերում է Քերիին՝ նա պոռնոինդուստրիայում հայտնվել է 2000թ․-ին և բարեհաջող աշխատել է մինչև 2012թ․-ը։ Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է 111 ֆիլմում։
Ուշագրավ է, որ սա մեծ քաղաքականություն մտնելու Քերրիի առաջին փորձը չէ։ 2003թ․-ին նա արդեն իր թեկնածությունն առաջադրել էր Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար, բայց ընտրազանգվածին այն ժամանակ առավել համոզիչ թվաց նրա կոլեգան (համարյա)՝ Առնոլդ Շվարցնեգերը։
Մեկնաբանելով նախորդ մրցակցությունը` պոռնոաստղը բավականին սադրիչ հայտարարություն է արել․
«Ես փորձ եմ ձեռք բերել և այս անգամ չեմ պատրաստվում պասիվ լինել։ Ես վերևից եմ լինելու»,-ասել է նա։
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ «մեծերի համար ֆիլմերի» դերասանուհիները քաղաքականություն են մտնում։ 2017թ․-ին նախկին պոռնոդերասանուհի Էսթեր Քոյմանը Ֆրանսիայում մասնակցում էր խորհրդարանական ընտրությունների «Անկախ բնապահպանական դաշինք» կուսակցության կողմից։
Քիմ Քարդաշյանի ամուսինը նոր հայտեր է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցելու համար
Իսկ նպատակին հասնել առաջինը հաջողվել է Աննա Իլոնա Ստալլերին (առավել հայտնի էր Չիչոլինա կեղծանվամբ)։ 1987 թ․-ին նա Իտալիայում դարձել է առաջին պոռնոդերասանուհին (թոշակի անցած), որը պատգամավորական մանդատ է ստացել։
Հենց Չիչոլինայից Իտալիայում սկսվեց իսկական «պատգամավոր-պոռնոդերասանուհիների դարաշրջանը»։