Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են. նրանք հրապարակային ուղերձ են հղել

Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսն այդպես էլ չկարողացան փրկել իրենց հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը չորս տարվա հարաբերություններից հետո պաշտոնապես բաժանվել են:

Ջենիֆեր Լոպեսի լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել. ո՞վ է այս տղամարդը

Աստղային ընտանիքում ծագած խնդիրների մասին լուրեր տարածվեցին մարտի սկզբին։ Դրանից հետո Լոպեսը մտափոխվեց և որոշեց չթողնել փեսացուին, նրա հետ մեկնեց հանգստի, սակայն զույգն այդպես էլ չի կարողացել պահպանել հարաբերությունները։

Բաժանման մասին լուրը Լոպեսն ու Ռոդրիգեը երկրպագուներին հայտնել են հուզիչ հրապարակային ուղերձի միջոցով:

«Մենք հասկացանք, որ ավելի լավ է` ընկերներ մնանք։ Շարունակելու ենք միասին համագործակցել և աջակցել միմյանց ընդհանուր գործերում: Մենք միայն լավագույնն ենք ցանկանում միմյանց ու մեր երեխաներին։ Մեզ համար կարևոր են ձեր աջակցությունը և ջերմ խոսքերը»,-«The Today show» հեռուստահաղորդման ժամանակ հայտնել են նախկին սիրեցյալները։

Հիշեցնենք, որ երգչուհին և մարզիկը սկսել էին հանդիպել 2017 թվականից, թեև ծանոթ էին շուրջ 14 տարի։ Զույգն ամուսնացել է 2019 թվականին։

«Այ սա մարմին է». Ջենիֆեր Լոպեսի նոր լուսանկարը հիացրել է երկրպագուներին