Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է պացիենտներից մեկի մեղքով

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից, չկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Նախնական վարկածի համաձայն`«Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով. պացիենտներից մեկը խախտել է հիվանդանոցային անվտանգության կարգը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի խոսնակ Շուշան Դանիելյանը։

Հրդեհ «Հերացի» հիվանդանոցային համալիրում․ կան տուժածներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր լուսադեմին «Հերացի» հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժել են հիվանդներից մեկն ու մեկ բժիշկ:

«Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,–գրել է Դանիելյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից, չկա:

Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Հիշեցնենք` ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում. 30 քաղաքացու տարհանել են