Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

Հետախույզ Գագիկ Պողոսյանը արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից էր։ Նրա հիշատակին տասնյակ մարդիկ էին հավաքվել Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկում, որտեղ հերոսին նվիրված հուշաքար-ցայտաղբյուր բացվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկն այսօր մարդաշատ էր ու բոլորի ուշադրության կենտրոնում։ Նորաբաց հուշաքար-ցայտաղբյուրի մոտ հետզհետե ավելանում էին ծաղիկները, մարդիկ հետաքրքրությամբ կանգնում էին, նայում հավաքվածներին, հետո արցունքներով հեռանում։

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

Արցախյան վերջին պատերազմի մասնակից հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 14–ին Հորադիզում։ Նա կարողացել է մի քանի տասնյակ զինվորների կյանք փրկել ու մարդկային և զինտեխնիկայի կորուստներ պատճառել թշնամուն։

Հուշաքար-ցայտաղբյուրի տեղադրումը Գագիկի հոր` արցախյան առաջին պատերազմի մասնակից Դանիել Պողոսյանի միակ ցանկությունն էր, որը մեծ հպարտությամբ իրագործել է քանդակագործ Միսակ Մելքոնյանը։

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

–Պարոն Պողոսյան, ո՞նց եք ձեզ գզում,–փորձում եմ զրույցը սկսել ես, երբ նկատում եմ անճարությունից շփոթված Գագիկի հորը։

–Որդի կորցրած հոր պես, բալես։ Ո՜նց էր սիրում իր ծննդյան օրը, ո՜նց էր սիրում ուշադրության կենտրոնում լինել, ու ինքը հասավ իր ուզածին։ Տես` ինչքան մարդ է եկել։ Տղուս հոգեհանգստին էնքան վիրավոր տղերք էին եկել, ասում էին` որ հիմա մենք կանք, Գագիկի շնորհիվ է։ Դրանով եմ ապրում։ Իմ տղեն միշտ ապրելու է բոլորիս հիշողություններում...

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցն առանձնակի հայրենասիրությամբ է որդուն դաստիարակել, զենքի կիրառություն սովորեցրել, որ պետք եկած ժամանակ` հայրենիքը պաշտպանելիս, ձեռքը չդողա։

Գագիկն իսկական հետախույզի բնավորություն է ունեցել. ոչ մեկին ոչ մի խոսք, երբ հարցը հայրենիքի անվտանգությանն է վերաբերում։ Նրա հերոսությունների մասին տանը ոչինչ չեն իմացել, Գագիկի մահվանից հետո մարտական ընկերները շատ բան են պատմել։

Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին

«22 տարեկան էր, ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ էր ստացել։ Եկավ տուն, մեդալը բերեց, ասեցի` բալես, էդ դու ի՞նչ ես արել, որ էս մեդալին ես արժանացել։ Ծիծաղեց, ասեց` պապ, երևի շփոթվել են։ Իր համար ռազմական գաղտնիքը կյանքից թանկ էր։ Եթե Գագին մեջքից չխփեին, դիմացից ոչ մեկը խփել չէր կարողանա։ Ոչ մեկը...»,– ասում է հայրը, ներողություն խնդրում ու ընդհատում զրույցը։

Դանիելի կինը`տիկին Լիլիթը, նկատելով ամուսնու հուզմունքը, քայլերն ուղղում է դեպի մեզ։

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

–Տիկին Լիլիթ, Գագիկի պատմությունն եմ ուզում գրել...

–Բոլոր զոհված տղերքն էլ մի պատմություն ունեն, բալես, Եռաբլուրում գիտե՞ս քանի պատմություն եմ լսել, բոլորը տարբեր, բայց նրանց մի բան է միավորում. բոլորն էնքան լուսավոր են, ի՞նչ ասեմ, Գագիկս հրաշք բալա էր, որ երկրագունդն իր նմանին երևի էլ չունենա... լավ ընկեր էր, լավ եղբայր, հրաշալի սպա ու անփոխարինելի զավակ։ Մարդիկ իրեն էնքան էին սիրում։ Եթե նայեք Գագիկիս մանկության նկարները, ապա շատերում կտեսնեք, որ կանգնած պատվի է առնում։ Հայրենասիրությունն էնքան շատ էր իր մեջ, բայց ինքը խոսքերով հայրենիքը սիրողներից չէր։ Սկզբունքային մարդ էր, եթե հայրենիքին, սահմանին վերաբերվող մի նախաձեռնություն իրեն դուր գար, կյանքն էլ չէր խնայի, կնվիրվեր, բայց որ դուրը չգար, սպանեին` չէր մասնակցի։ Ասում էր` ամեն ինչ ի շահ պետության...

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

Մեր զրույցն ընդհատում է Աստղիկը`Գագիկի կրտսեր քույրը։ Գալիս է ու գրկում մորը, հետո աղջկական աշխուժությամբ մոտենում հավաքվածներին ու շնորհակալություն հայտնում, որ եկել են։

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

Մայրը նայում է դստերն ու հիշում, թե որդին ինչքան խաղալիք էր նվիրում քրոջը։ Ասում է` քաղաքում ինչքան «տիր» կար, աշխատողները Գագիկին անգիր գիտեին, բոլոր խաղալիքները շահում էր ու տանում տուն`քրոջը նվիրելու։

Հավաքվածների մեջ անհնար էր չնկատել գեղեցկուհի Սեդային, որի աչքերը ապրումների լուռ վկան էին։ Նա Գագիկի ընտրյալն էր, համադասարանցին. 12 տարի ընկերություն էին արել, պատրաստվում էին հոկտեմբերին ամուսնանալ։ Չհասցրին...

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը