ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսությունը պետք է շարունակել. Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել այդ ձևաչափին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էին արել որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը իրենց հովանու ներքո:
«Հայկական կողմը մշտապես հավատարիմ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկխոսությանը դրա ստեղծման պահից ի վեր, իսկ վերջին ամիսների ընթացքում Հայաստանն արդեն բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն այս ձևաչափով շարունակելն այլընտրանք չունի»,-ասել է Միրզոյանը:
Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր. Այվազյան
ԱԺ նախագահն ընդգծել է, որ հակամարտությունը դեռեւս լուծված չէ և չի կարող կարգավորվել առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից և պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել