Բուժման նպատակով 6 զինվոր Ավստրիա կմեկնի. կաթողիկոսն ընդունել է նրանց

Կաթողիկոսը հայտնել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մյուս վիրավորներին էլ, ըստ անհրաժեշտության, ուղարկեն արտերկիր բուժման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Պատերազմի ընթացքում վիրավորված 6 զինծառայող հետագա բուժման և վերջույթների պրոթեզավորման համար Ավստրիա կմեկնի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հյուրընկալել է Ավստրիա մեկնող զինվորներին։

Բուժման նպատակով 6 զինվոր Ավստրիա կմեկնի. կաթողիկոսն ընդունել է նրանց

Նշենք, որ զինծառայողներն արտերկիր են մեկնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ Սա ծրագրի առաջին փուլն է։

Ամբողջ հասույթը՝  «Զինվորի տանը». Երևանում բարեգործական համերգ կանցկացվի

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը կաթողիկոսին ներկայացրել է բուժման մեկնող զինվորականներին՝ տեղեկացնելով, որ վիրավորում ստացածները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպեսզի նրանց ապաքինումը լինի առավել արդյունավետ ու ամբողջական։

Բուժման նպատակով 6 զինվոր Ավստրիա կմեկնի. կաթողիկոսն ընդունել է նրանց

«Նորին Սրբությունը փաստեց, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ երախտապարտ է և ըստ ամենայնի արժևորում է նրանց՝ ի սեր հայրենիքի դրսևորած անձնազոհ քաջագործությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է նաև, որ Մայր Աթոռն իր աշխարհասփյուռ թեմերի ու համայնքների միջոցով ամեն ինչ անելու է, որպեսզի շարունակեն ըստ անհրաժեշտության կազմակերպել տարբեր վիրավորումներ ստացած զինվորականների բուժումն արտերկրի բուժհաստատություններում։

Վաղարշակ Հարությունյանն այցելել է զինվորական հոսպիտալ, տեսակցել զինվորներին

Հիշեցնենք, որ կառավարության հունվարի 21-ի նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր` նախարարության նախնական գնահատման` պրոթեզավորման կարիք ունեն պատերազմի մասնակից շուրջ 115 անձ։ Հավելենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի վիրավորների թվի մասին առ այսօր պաշտոնական տվյալներ չկան։