ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է նույն ոճով՝ բանաստեղծությամբ` նշելով, որ նրա ասածը բովանդակային մեկնաբանության արժանի չէ:
«Փաշինյանի ոչ մի ասածը բովանդակային մեկնաբանության արժանի չէ։ Ծանր պարտությունից հետևություններ չարած վարչապետ Փաշինյանին պարզապես կդիմենք պոեզիայի լեզվով։ Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը.
«Եթե լինի անարժան մեկը`
մեր հայրենիքից հող պոկելու ցանկությամբ,
Իմացեք` երկար սպասելու կարիք չի լինի,
Որ ընկնի նրա առաջ», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների արյունոտ մանեկեններ։ Ալիևը ներկա էր եղել «պուրակի բացմանը» և լուսանկարվել զինվորների սաղավարտների ֆոնին։
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում խոսել էր «պուրակի» մասին ու քառատողով դիմել Իլհամ Ալիևին։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին