Հրաձգություն Ինդիանապոլիսի FedEx-ի շենքում. կան վիրավորներ

Տուժածների ճշգրիտ թվի մասին տեղեկություն դեռ չկա: Նախնական տվյալներով՝ հանցագործն ինքնասպան է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ում՝ Ինդիանապոլիսի FedEx լոգիստիկ ընկերության շենքում, հրաձգություն է տեղի ունեցել, մեծ թվով տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է WRTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:

​Նշվում է, որ ոստիկանությունն ահազանգը է ստացել երեկ` ապրիլի 15–ին, տեղական ժամանակով ժամը 23:00-ին (այսօր՝ ժամը 07:00-ին):

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, FedEx-ի շենքը գտնվում է Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանի մոտակայքում:

Տուժածների ճշգրիտ թվի մասին տեղեկություն դեռ չկա: Նախնական տվյալներով՝ կրակողն ինքնասպան է եղել։

Հրաձգություն ամերիկյան Յուտա նահանգում. կան զոհեր և վիրավորներ