Խանջյանի և Տիգրան Մեծի թունելի երթևեկելի ուղղությունները ժամանակավորապես կփակվեն

Երևանի քաղաքապետարանի հրապարակած հաղորդագրության համաձայն` թունելների երթևեկելի ուղղությունները կփակվեն 11 ժամով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը վերանայում է վարորդական իրավունքի քննության կարգը

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Թե ինչ կատարվեց, երբ Պլանկը որոշեց իր վարորդին «դասախոս» դարձնել. «Sputnik Ֆակտորիում»